ՊԵԿ-Ն «ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Է ՇՆՈՐՀԵԼ «ԱՎՅԱՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

    «ԱՎՅԱՆ» ընկերությանը «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:       2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

Հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ընթացքում ԱՎՅԱՆ ՍՊԸ մատուցում է հետևյալ ծառայությունները․

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ,
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ,
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ,
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ,
ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ,
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ։

ԱՎՅԱՆ ՍՊԸ
Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
+37499 283647,+37499 875544,+37494 283647
info@avyan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության «Հանրային հատվածի կազմակերպությունների հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման մասին» 17 մարտի 2016 թվականի N 264-Ն որոշման հանրային հատվածի կազմակերպությունները սահմանված ժամանակացույցով նախատեսված` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտավոր են`հաշվապահական հաշվառման նպատակով գույքագրել, վերագնահատել հիմնական միջոցները և դրանց արդյունքներն արտացոլել նոր համակարգին անցնելու տարվա ֆինանսական հաշվետվություններում:

ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 27-ից 28-ը Ալմաթիում տեղի ունեցավ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ «Գնահատման գործունեությունը․Հիմնական միտումներն ու հեռանկարները» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գնահատողների մասնագիտական կազմակերպությունների ազգային ասոցիացիայի և Ղազախստանի Պրոֆեսիոնալ գնահատողների ինստիտուտի կողմից:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատվիրակությունները: Մասնակիցները քննարկել են Ղազախստանում, Հայաստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում գնահատման գործունեության կարգավորմանը, մասնագիտական գնահատման չափանիշների կատարելագործմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՎՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵԲ ԿԱՅՔ

Մեր կազմակերպությունը մատուցում է անշարժ և շարժական գույքի գնահատման, խորհրդատվության, կառավարման և հաշվառման մի շարք ծառայություններ։

Կայքում առկա համապատասխան բաժիններում կարող եք մանրամասն ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև հետևել շուկայում և օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին։Մեր ծառայությունները հասանելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս գործող ընկերությունների համար։

ԱՎՅԱՆ

ԱՎՅԱՆ ընկերությունում աշխատում են մասնագետներ, որոնք ունեն գնահատման, հաշվառման և կառավարման աշխատանքային փորձ՝ ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Աշխատանքային գործունեության ընթացքում նրանց կողմից իրականացվել են հիմնական միջոցների, պաշարների, ոչ նյութական ակտիվների գնահատման, վերագնահատման, գույքագրման, խորհրդատվության մի շարք աշխատանքներ։ Մեծ պոտենցիալ, բարձր մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող թիմի շնորհիվ մեր կազմակերպությանը հաջողվում է ապահովել ծառայությունների բարձր որակ, արդարացնել մեր գործընկերների վստահությունը և ձեռք բերել նոր գործընկերներ։  

ԳՆԱՀԱՏՈՒՄ

 Գնահատում բառը շատ լայն հասկացություն ունի: Բառացի այն նշանակում է կարծիք “արժեքի” վերաբերյալ։ Մեր դեպքում գնահատումը դա օբյեկտի արժեքի որոշումն է՝ որոշակի դրությամբ, որոշակի նպատակով․    Գնահատումը օբյեկտի արժեքի որոշմանն ուղղված գործողությունների ամբողջությունն է, որի արդյունքը գնահատողի հիմնավորված կարծիքն է գնահատվող օբյեկտի արժեքի վերաբերյալ՝ գնահատման օրվա դրությամբ։    Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ շենքերն ու շինությունները, հողամասերը, սարքերն ու սարքավորումները, տրանսպորտային միջոցները, ոչ նյութական ակտիվները, ձեռնարկությունները՝ որպես գործող բիզնես և այլ ակտիվներ: